Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին
10.11.2015 | 17:40

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, որին նպաստում են տարբեր մակարդակի պարբերական փոխայցերը՝ Երևանում և Մոսկվայում ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումները, բարձր մակարդակի հանդիպումները ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ ձևաչափերի շրջանակներում: ՀՀ նախագահի գնահատմամբ, կանոնավոր բնույթ են կրում երկու երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների շփումները, անցկացվել են միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների նիստեր: Օրերս Երևանում հաջողությամբ գործունեությունն ավարտեց միջտարածաշրջանային համագործակցության չորրորդ համաժողովը, որին մասնակցեց նաև պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Հոկտեմբերի վերջին Երևանում անցկացվեց Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը:
Բոլոր այդ հանդիպումներն ու միջոցառումները, ըստ նախագահի, եղել են երկուստեք օգտակար և արդյունավետ: Սերժ Սարգսյանի համոզմամբ, շփումների ինտենսիվությունը վկայում է բոլոր ուղղություններով դաշնակցային փոխգործակցությունը զարգացնելու երկու երկրների փոխադարձ հետաքրքրվածությունն ու առկա ձևաչափերով ընթացիկ հարցերը համատեղ քննարկելու պատրաստակամությունը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հետևողականորեն զարգանում է համագործակցությունը տնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում: Վերջին մեկ ու կես տարում իրավապայմանագրային բազան հարստացել է գրեթե երեք տասնյակ միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական և միջտարածաշրջանային փաստաթղթերով, ինչը վկայում է երկկողմ օրակարգի հագեցվածության մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում:
Արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ նախագահին է փոխանցել ՌԴ նախագահի ջերմ ողջույնները և ընդգծել, որ Պուտինը հետևողական է հայ-ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Սերգեյ Լավրովը ևս գոհունակությամբ է փաստել բոլոր ուղղություններով հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության առաջընթացն ու դինամիկ զարգացող հարաբերությունները նաև ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում: Հայաստանի լիիրավ անդամակցությունը ԵԱՏՄ-ին, նրա համոզմամբ՝ դրական ազդեցություն կունենա տնտեսական հարաբերությունների խորացման ու զարգացման տեսանկյունից: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ